Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները

Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ 
զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունների շարքը, որոնց մի մասը կանցկացվի Ռուսաստանի սահմանի մերձակայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ֆինլանդիայի ցամաքային զորքերն ավելի վաղ հայտնել էին, որ զորավարժություններին կմասնակցի 20 հազար զինծառայող։

«Arrow 24» անվանմամբ առաջիկա զորավարժությունները երկրի հարավ-արևմուտքում գտնվող «Նիինիսալո» զորավարժարանում կանցկացվեն ապրիլի 26-ից մինչև մայիսի 14-ը: Դրանցում գործի կդրվի շուրջ 2600 զինծառայող, այդ թվում՝ Լատվիայի, Էստոնիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականներ։

Դրան կհաջորդեն մայիսի 27-31-ը պլանավորված «Repo 24» զորավարժությունները, որոնք կանցկացվեն անմիջապես Ռուսաստանի սահմանի մերձակայքում՝ Կիմենլաակսոյի շրջանում։ Դրանց կմասնակցի շուրջ 2100 մարդ։

Զուգահեռաբար, մայիսի 27-ից 31-ը Հելսինկիի հարևանությամբ` Ուուսիմաայի մարզում, կանցկացվեն Scimitar 24 զորավարժությունները։ Դրանց կմասնակցի շուրջ 4800 մարդ։ Այս զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն նաև ուղղաթիռներ։

Մայիսի 14-23-ը երկրի արևմուտքում՝ Լոհթայայում, պլանավորված են հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժությունները, որոնց կմիանան նաև Գերմանիայից ժամանած զինծառայողներ։ Մայիսի 13-ից 25-ը ԱՄՆ-ի զինվորականների հետ փոխգործակցությամբ Ռովայարվիում (Լապլանդիա) կանցկացվեն հրետանային զորավարժություններ։

Զորավարժությունների կուլմինացիոն հատվածը՝ «Northern Forest»-ը, պլանավորված է մայիսի 26-31-ը և կանցկացվի երկրի հյուսիսում գտնվող «Ռովայարվի» զորավարժարանում: Դրանց կմասնակցի 4500 ֆինն զինծառայող, 2000 զինվորական՝ ԱՄՆ-ից և 400 զինծառայող՝ Նորվեգիայից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»ին ասել էր, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ֆինլանդիայի տարածքում սադրիչ բնույթ են կրում և մեծացնում են հնարավոր ռազմական միջադեպերի վտանգը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]